17:11 | 03.12.21 | Նորություններ | 1906
Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների Կենտրոնը (GITC) եւ IBM ընկերության համագործակցությամբ Հայաստանում արհեստական բանականության ոլորտում կրթական ծրագիր կիրականացվի:
Ծրագրի շրջանակում GITC-ն SmartClick ընկերության հետ համատեղ արդեն իրականացնում է Արհեստական Բանականության խորացված դասընթաց + փորձաշրջան ձեւաչափով ծրագրի ընդունելություն։
Ուսումնական ծրագիրը հիմնված է SmartClick ընկերության մասնագիտական կարիքների վրա եւ ներառում է IBM-ի AI բովանդակությունը։ Ավարտական քննությունների արդյունքում լավագույն առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտը հնարավորություն կունենա այցելելու Լոնդոն՝ IBM ընկերություն:
6 ամիս տեւողությամբ դասընթացը, որը կվարի SmartClick ընկերության Տվյալագիտության տեխնիկական ղեկավար Արդալան Հոսսեյնին, կմեկնարկի 2022թ. հունվարի 12-ին: Հայտերն ընդունվում են մինչեւ դեկտեմբերի 7-ը՝ այստեղ:
Այսպ պահին ծրագիրն արդեն ունի ավելի քան 100 դիմորդ, որոնք ծրագրին մասնակցելու համար քննություն կհանձնեն: