18:18 | 03.12.21 | Նորություններ | 1776

«Ռոստելեկոմ»-ը մի շարք համայնքներում ռոբոտաշինության խմբակներ կհիմնի

«Ռոստելեկոմ» ընկերությունը դեկտեմբերի 3-ից հանդես է գալիս «Նվիրի՛ր երազանք» նոր հատուկ առաջարկով, որի շրջանակում ընկերության բաժանորդները հնարավորություն կունենան իրենց ներդրումը կատարել ՀՀ տեխնոլոգիական հզոր ապագայի համար՝ նվիրելով երազանք երեխաներին։

Ընկերությունն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում նախատեսում է հիմնել ռոբոտաշինության խմբակներ ՀՀ մի շարք բնակավայրերում:

«Նվիրի՛ր երազանք» առաջարկին միացած յուրաքանչյուր նոր բաժանորդագրության (ֆիզիկական անձանց կողմից) մեկ ամսվա վճարի 30%-ը ընկերությունը կուղղի երեխաների համար ՀՀ-ում ռոբոտաշինության լաբորատորիաների կառուցմանն ու դասընթացների կազմակերպմանը:

Ընկերության բոլոր նոր բաժանորդները կդառնան «Ռոստելեկոմ Բարի կամքի դեսպաններ»՝ նպաստելով բարձր տեխնոլոգիաների զարգացմանը Հայաստանում:

«Ռոստելեկոմ»-ը նախատեսել է նաեւ մի շարք առավելություններ բաժանորդների համար: Այսպիսով՝ միանալով ընկերության ծառայություններին  1 տարի բաժանորդագրության պայմանով, բաժանորդները կստանան.

-    1 ամիս անվճար ծառայություններից օգտվելու հնարավորություն,
-    Ինտերնետի մինչեւ 200 Մբ/վ արագություն՝ կախված սակագնային փաթեթից,
-    Սմարթ հեռուստատեսության շատ ալիքներ /մատուցվում են «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ հետ համատեղ/։

«Մեր նպատակն է մեր բաժանորդների հետ միասնական ուժերով ստեղծել հավասար հնարավորություններ տարբեր սոցիալական խմբերի երեխաների համար՝ հասանելի դարձնելով բարձր տեխնոլոգիական գիտելիքները, տրամադրելով որակյալ կրթություն եւ ստեղծելով մոտիվացիա՝ զբաղվելու ապագայի մասնագիտություններով: «Ռոստելեկոմ»-ը նախկինում նույնպես աջակցություն է ցուցաբերել ռոբոտաշինության զարգացման ծրագրերին, ինչպիսին է օրինակ «Լեգոստարտ»-ը, իսկ այս անգամ նախագծի հեղինակը եւ իրականացնողը անմիջականորեն մենք ենք հանդիսանում։ Նախատեսում ենք ռոբոտաշինության յուրաքանչյուր լաբորատորիայի բացման օրվանից սկսած 1 տարվա ընթացքում ունենալ վերապատրաստված երեխաներից կազմված խմբեր, ովքեր կմասնակցեն Ռոբոտաշինության համաշխարհային օլիմպիադային»,- նշել է «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Նորաստեղծ լաբորատորիաներն ապահովված կլինեն ռոբոտաշինության պրակտիկ դասընթացների համար բոլոր անհրաժեշտ պարագաներով՝ ռոբոտաշինության դասընթացների համար նախատեսված Լեգոյի պրոֆեսիոնալ հավաքածուներ, համակարգիչներ, հեռուստացույցներ, հատուկ հարմարեցված կահույք ու անհրաժեշտ կահավորանք։

Ընկերությունը նաեւ կհոգա ռոբոտաշինության ուսուցիչների վերապատրաստման ծախսերը՝ կազմակերպելով համապատասխան դասընթացներ։

«Ռոստելեկոմ»-ը նախատեսում է ռոբոտաշինության բոլոր խմբակների հիմնման աշխատանքներն ավարտին հասցնել մինչ 2022թ. ավարտը: