19:08 | 26.11.21 | Նորություններ | 7870

Ինեկոբանկը ներկայացնում է համաշխարհային թրենդ դարձած BNPL գնումների մշակույթը Հայաստանում

Ինեկոբանկը մեկնարկում է paylater ծառայությունը՝ ներկայացնելով ողջ աշխարհում հայտնի BNPL (buy now, pay later) գնումներ կատարելու նոր ձեւաչափը Հայաստանում. վայելի՛ր պահը, վճարումը կսպասի:

Բանկային ոլորտում առաջատար թվային լուծումներ առաջարկող Ինեկոբանկն այս անգամ հանդես է գալիս ֆինանսական ազատություն ընձեռող ամենահարմար ու թրենդային ծառայությամբ: Այսուհետ հաճախորդներն ունեն ֆինասական միջոցների կառավարման ճկունություն, որը թույլ է տալիս արդյունավետ տնօրինել սեփական միջոցները եւ ազատորեն պլանավորել անհրաժեշտ գնումները՝ առանց հավելյալ ջանքերի եւ ժամանակի կորստի:

paylater-ը  միջազգային շուկայում մեծ տարածում գտած վճարման ժամանակակից տարբերակ է, որն օգտատերերին տրամադրում է մինչեւ 5.000.000 ՀՀ դրամ սահմանաչափ՝ հնարավորություն տալով գնումներ կատարել նույն պահին, իսկ վճարումը կատարել մաս-մաս՝ 3 կամ 6 ամսվա ընթացքում՝ առանց որեւէ հավելյալ վճարի։ Գնումներ հնարավոր է կատարել Ինեկոբանկի գործընկեր խանութներից եւ ծառայություններ մատուցող բազմաթիվ ընկերություններից՝ զբոսաշրջությունից մինչեւ էսթետիկ բժշկություն եւ կրթություն, հագուստից եւ աքսեսուարներից մինչեւ ավտոտեխսպասարկում:

«paylater-ի նպատակն է բարելավել հաճախորդների կենսափորձը՝ գնումներն ու վճարումները դարձնելով առավել հարմարավետ եւ հագեցնելով կյանքը հաճելի պահերով»,- ասում է Ինեկոբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Լեւոն Ռուբինյանը:

paylater-ը հասանելի է InecoMobile հավելվածով․ վճարումը կատարվում է QR կոդով, մեկ հպումով՝ առանց որեւէ հավելյալ ձեւակերպումների անհրաժեշտության: Ընդ որում, օգտատերն ինքն է ընտրում՝ վճարումն ամբողջությամբ, թե մասամբ  կատարել paylater-ի միջոցով՝ օգտագործելով նաեւ սեփական միջոցները։

Պարզ, արագ, անհպում paylater վճարային լուծումը ոչ միայն  նպաստում է հաճախորդների՝ գնումներ կատարելու ազատությանն ու ճկունությանը, այլեւ օգնում է բիզնեսներին քայլել ժամանակին համընթաց, ներդնել վճարումներ ընդունելու նոր մշակույթ եւ ներգրավել նոր հաճախորդներ։  

«Որպես առաջատար թվային բանկ, մենք մշտապես ձգտում ենք ստեղծել  այնպիսի նորարարական լուծումներ, որոնք փոխշահավետ կլինեն թե՛ անհատների եւ թե՛ բիզնեսների համար՝ հիմքում ունենալով յուրաքանչյուրի նպատակների իրագործման համար հնարավորություններ ստեղծելու Ինեկոբանկի առաքելությունը»,- նշում է բանկի գործադիր տնօրեն Արեն Նալթակյանը։

paylater-ի մանրամասներին կարող եք ծանոթանալ բանկի պաշտոնական կայքում կամ օգտվել ծառայությունից անմիջապես InecoMobile-ի միջոցով։