15:31 | 26.11.21 | Նորություններ | 1586

Սյունիքում 14 «Արմաթ» աշխատանոց կբացվի

Մինչեւ այս տարվա ավարտը նախատեսվում է Սյունիքում հիմնել 14 «Արմաթ» լաբորատորիա, իսկ Կապանում՝ մեկ «Արմաթն օդում» ԱԹՍ աշխատանոց։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԱՏՁՄ) հայտնել են, որ աշխատանոցները կհիմնվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարության օժանդակությամբ։
 
«Սյունիքի տասնյակից ավել գյուղերի հետ այժմ նախապատրաստական աշխատանք է տարվում, որպեսզի մոտ օրերս մեկնարկենք «Արմաթ» լաբորատորիաների ներդրման գործընթացը»,- ասել է «Արմաթ» կրթական ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։

ԱՏՁՄ-ից տեղեկացրել են նաեւ, որ այսօր Երեւանի թիվ 158 հիմնական դպրոցում բացվել է 600-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիան: Բացումը նվիրված էր Հայաստանի Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի 60-ամյակին։