17:13 | 25.11.21 | Նորություններ | 1777

Հայ-Ռուսական համալսարանում կգործի Առաջադեմ ծրագրային տեխնոլոգիաների կենտրոն

Հայ-Ռուսական համալսարանում (ՀՌՀ) ստեղծվելու է Առաջադեմ ծրագրային տեխնոլոգիաների կենտրոն:

ՀՌՀ-ն համապատասխան հուշագիր է ստորագրել Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի Վ.Պ. Իվաննիկովի անվան Համակարգային ծրագրավորման ինստիտուտի հետ:

ՀՌՀ հաղորդագրության մեջ ասված է, որ գիտահետազոտական գործունեությունն իրականացվելու է մի քանի հիմնական ուղղություններով` կոմպիլյատորների տեխնոլոգիաներ, ծրագրերի վերլուծություն եւ վերափոխում, արհեստական բանականություն եւ մեքենայական ուսուցում, ավտոնոմ տեխնոլոգիաներ եւ ռոբոտատեխնիկա, ամպային տեխնոլոգիաներ:

Կրթական գործունեությունն իրականացվելու է ՀՌՀ Մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ինստիտուտի կրթական ծրագրերի շրջանակներում` բակալավրիատի, մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի ուսումնական ծրագրերի կիրառմամբ: