09:42 | 26.11.21 | Նորություններ | 2409

ՊՆ-ն մրցույթ է հայտարարել ՏՏ մասնագետ զորակոչիկների համար

ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների եւ բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել 2021թ. ձմեռային զորակոչին ենթակա զորակոչիկները` հետեւյալ մասնագիտություններով՝ ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչեւ 2021թ.-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ կարող են գրանցվել այս հղումով. https://atmk.mil.am/registration/:

Հարցերի դեպքում գրեք atmk@mil.am էլ.փոստին կամ զանգահարեք +374 10 294416: