09:39 | 01.10.21 | Նորություններ | 2159

    Պոլիտեխնիկում բացվել է «Թվային տեխնոլոգիաներ» ուսումնահետազոտական կենտրոնը

    Սեպտեմբերի 30-ին Հայաստանի Պոլիտեխնիկական համալսարանի Տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների եւ էլեկտրոնիկայի ինստիտուտում բացվել է «Թվային տեխնոլոգիաներ» ուսումնահետազոտական կենտրոնը։

    Կենտրոնն ունի 7 մասնագիտացված լաբորատորիաներ.

    1.    Մոդելավորման եւ թվային բովանդակության,
    2.    Մոդուլային ուսուցման,
    3.    Թիմային ուսուցման,
    4.    Միջդիսցիպլինար ուսուցման,
    5.    Բաց կոդով ծրագրային ապահովման,
    6.    Մեքենայական ուսուցման,
    7.    Կիբեռանվտանգության։