14:01 | 29.09.21 | Նորություններ | 2628
Telcell-ը գործարկում է ինքնասպասարկման մասնաճյուղերի ցանց, ինչը թույլ կտա կրճատել COVID 19 վարակի տարածումը` ֆինանսական գործարքներ իրականացնելիս:
Ինքնասպասարկման մասնաճյուղերում կա վճարումները ավտոմատ ընդունելու սարք, իսկ գանձապահի հետ հաղորդակցումը ապահովվում է տեսակապով:
«Ամեն ինչ արված է՝ բացառելու մարդկային շփումը, որպեսզի հաճախորդներն իրենց ապահով զգան. սուպերտերմինալի (այսպես է կոչվում հատուկ ավտոմատ սարքը) միջոցով սքանավորվում են անձնական փաստաթղթերը, տրվում հրահանգները, մուտքագրվում է գումարը, իսկ նույնականացում անցնելու համար հաճախորդը լուսանկարվում է փոքրիկ տեսախցիկով:
Հաճախորդները կարող են սուպերտերմինալով կատարել տարբեր վճարումներ ու բանկային գործարքներ, ստանալ դրամական փոխանցումներ, հաշիվներ համալրել, գումար կանխիկացնել բուքմեյքերական հաշիվներից, նաեւ՝ Telcell Wallet-ի հաշվեկշռից»,- ասված է հաղորդագրության մեջ։