17:45 | 10.09.21 | Նորություններ | 1659

    «Ռոստելեկոմ»-ի բաժանորդները կստանան ինտերնետի ավելի բարձր արագություններ

    Հաշվի առնելով նոր ուսումնական տարվա մեկնարկը եւ առցանց աշխատանքի կարեւորությունը՝ «Ռոստելեկոմ»-ի Ինտերնետ ծառայության բաժանորդներն այսուհետ կստանան նոր, ավելի բարձր հիմնական արագություններ։

    Ընկերությունը հայտարարել է «Արագությունը կարեւոր է» նոր հատուկ առաջարկի մեկնարկը՝ նախատեսված թե գործող, թե նոր բաժանորդների համար։

    Ընկերությունից հայտնել են, որ բոլոր նրանք, ովքեր մինչ ս.թ. նոյեմբերի 15-ը «Արագությունը կարեւոր է» առաջարկի շրջանակում 1 տարով կմիանան «Մոնո» սակագնային փաթեթին կամ կվերակնքեն գործող պայմանագիրը, կստանան Ինտերնետի քառապատիկ արագություն, մինչեւ 200 Մբ/վ՝ կախված սակագնային փաթեթից։

    «Մոնո Ստարտ» մեկնարկային փաթեթի բաժանորդները կստանան մինչեւ 40 Մբ/վ քառապատիկ արագություն՝ վճարելով ընդամենը 6000 դրամ ամսավճար, իսկ առավելագույնը նախընտրողները 8500 դրամ ամսավճարի դիմաց կստանան մինչեւ 200 Մբ/վ արագություն՝ միանալով «Մոնո Պրեմիում» փաթեթին։

    «Դուո» եւ «Տրիո» փաթեթային առաջարկների դեպքում ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդները (վերակնքման դեպքում) կստանան Ինտերնետի ԵՌԱՊԱՏԻԿ՝ մինչեւ 200 Մբ/վ արագություն եւ Սմարթ հեռուստատեսության բազմաժանր ալիքներ։

    «Հոգ տանելով բաժանորդների հարմարավետության մասին՝ «Ռոստելոկոմ»-ը մշտապես դիտարկում է բնակիչների շրջանում աճող պահանջարկը եւ համապատասխան քայլեր ձեռնարկում դրանց բավարարմանն ուղղված»,- ասված է հաղորդագրությունում: