16:07 | 09.09.21 | Նորություններ | 2043
Հոկտեմբերի 1-ին կկայանա Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ընդլայնում է «Գիտության եւ տեխնոլոգիաների հրեշտակների ցանցի» (STAN) հերթական փիթչինգային հանդիպումը:
Հայտը պետք է լրացնել այս հղումով: Հայտը ներկայացնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 22-ն է:
2021 թվականի հունիսին STAN-ը հայտնել էր, որ առաջարկում է ներդրումային հնարավորություններ երեք հիմնական ուղղություններով.
1. Ավանդական հրեշտակային ներդրումներ. ներդրումներ նախասաղմնայինից մինչեւ սաղմնային փուլերում գտնվող, գիտական եւ տեխնոլոգիական նորարարություններով զբաղվող ստարտափներում:
2. Կանանց ձեռներեցություն. ներդրումներ կազմավորման վաղ փուլում գտնվող եւ կանանց կողմից ղեկավարվող ստարտափներում՝ Հայաստանում կանանց ձեռնարկատիրական գործունեությանը խթանելու նպատակով:
3. Moonshot նախագծեր. ներդրումներ բարձր ռիսկայնություն/բարձր շահույթ ունեցող նախագծերում, որոնք առաջարկում են գերբարդ եւ խորը տեխնոլոգիական լուծումներ գլոբալ խնդիրները լուծելու համար: