10:43 | 08.09.21 | Նորություններ | 5757

EasyDMARC-ը բացել է առաջին գրասենյակը Հայաստանում

EasyDMARC ընկերությունը Երեւանում գրասենյակ է բացել:

Ընկերության նպատակն է «ստեղծել աշխարհի ամենամեծ միասնական էկոհամակարգը, որը կնվազեցնի կիբերհանցագործությունների ծավալը համացանցում»:

EasyDMARC-ի ստեղծած տեխնոլոգիական լուծումը ապահովում է բիզնեսի անվտանգությունը կիբերտիրույթում: Գործիքը թույլ չի տալիս ընկերություններին դառնալ տվյալների արտահոսքի եւ ֆինանսական կորուստների զոհ, արգելափակելով էլ.փոստի ֆիշինգ հարձակումները եւ դոմենների չարտոնված օգտագործումը:

photo © EasyDMARC



«Մենք մեր ներկայությունն ենք հաստատում Հայաստանում, Ամերիկայում եւ Եվրոպայում, որպեսզի կարողանանք ավելի մոտ լինել մեր հաճախորդներին եւ էլ ավելի մեծացնենք մեր ծառայության հնարավորություններն աշխարհի արագ զարգացող շուկաներում», - ասել է ընկերության համահիմնադիր եւ տնօրեն Գերասիմ Հովհաննիսյանը: