11:37 | 09.09.21 | Նորություններ | 1513

Մեկնարկել է Դատաֆեստ Երեւան համաժողովը

Այսօր Հայաստանի Ամերիկյան համալսարանում մեկնարկել է Դատաֆեստ Երեւան միջազգային համաժողովը։

Համաժողովը նպատակ ունի խթանել Հայաստանում արհեստական բանականության ոլորտի զարգացումը՝ ստեղծելով հարթակ, որտեղ Հայաստանի եւ արտերկրի մասնագետները կկարողանան հաղորդակցվել, փորձ փոխանակել եւ նոր կապեր հաստատել։

Բանախոսներն արհեստական բանականությամբ զբաղվող հայկական ընկերություններից են, ինչպես նաեւ մասնագետներ Ֆրանսիայից, Ռուսաստանից, Ավստրիայից, Իրանից, Վրաստանից։  

Համաժողովի օրակարգը եւ բանախոսների ցանկը հասանելի են https://datafest.am/ կայքում: