Եվգենի Գոլանդը եւ Արսեն Գեւորգյանը
Եվգենի Գոլանդը, Արսեն Բաղդասարյանը եւ Արսեն Գեւորգյանը
17:26 | 03.09.21 | Նորություններ | exclusive 29960
DataArt համաշխարհային ծրագրային ապահովման ընկերությունը այսօր հայտարարել է հայկական SFL ծրագրային ապահովման մշակման ընկերության ձեռքբերման մասին:
Այս ձեռքբերումը ընդլայնում է DataArt-ի թվային ինժեներական կարողությունները եւ մի շարք շուկաներում բարձրակարգ ինժեներական ծառայությունների աճող պահանջին արձագանքելու ընկերության ռազմավարության մաս է կազմում:
2006-ին հիմնադրված SFL-ը դարձել է Հայաստանի առաջատար ինժեներական ընկերություններից մեկը՝ լավագույն ՏՏ լուծումներ տրամադրելով տարբեր ոլորտներում գործող գլոբալ հաճախորդներին:
Կենտրոնանալով ՏՏ ռազմավարության եւ ծրագրային ապահովման ամբողջական ցիկլի վրա, SFL-ը մշակում է լուծումներ՝ հիմնված շուկայական գիտելիքի, խորը տեխնոլոգիական փորձառության եւ բարձր մեթոդական պրոֆեսիոնալիզմի վրա: SFL-ը Երեւանում ունի բացառիկ ուժեղ տեխնիկական թիմ եւ վաստակած մեծ հեղինակություն՝ իր բարձրորակ ծառայությունների եւ դրանք ճիշտ ժամանակին մատուցելու շնորհիվ:
Եվգենի Գոլանդը, Արսեն Բաղդասարյանը եւ Արսեն Գեւորգյանը