12:46 | 03.09.21 | Նորություններ | 4427

Գործարկվել է «JustQR» անհպում վճարումների նորարարական համակարգը

Վիվա-ՄՏՍ-ը հայտարարել է, որ իր ֆինանսական դուստր ձեռնարկության՝ ՄոբիԴրամ-ի, «Ֆյուչր Փեյմենթ Սիսթեմս» ընկերության եւ Ակբա բանկի համագործակցության շրջանակում գործարկվել է «JustQR» անհպում վճարումների ֆինանսական նորարարական համակարգը:

«Այսուհետ ՄոբիԴրամ հավելվածի օգտատերերն ունեն հիանալի հնարավորություն` կատարելու վճարումներ բազմաթիվ խանութներում եւ ժամանցի վայրերում անմիջապես սմարթֆոնից` ՄոբիԴրամ բջջային հավելվածի միջոցով՝ օգտագործելով «JustQR» նորարարական համակարգը: Պարզապես անհրաժեշտ է սեղմել ՄոբիԴրամ բջջային հավելվածում ներդրված «QR վճարումներ» կոճակը եւ QR կոդը սքանավորելուց հետո կատարել վճարումը»,- հայտնում են Վիվա-ՄՏՍ-ից:

photo © Վիվա-ՄՏՍ


«Այսօր մեր առօրյան գրեթե լիովին փոխակերպվել է թվայինի: Այլեւս կանխիկ գումար ունենալը պարտադիր չէ, քանի որ թվային գումարը դարձել է վճարումների ամենաակտուալ եւ հարմար տարբերակը: Ներդնելով «JustQR» վճարային գործիքը ՄոբիԴրամ բջջային հավելվածում՝ մենք փորձել ենք ավելի հեշտացնել առօրյան՝ վայրկյանների ընթացքում անհպում վճարումներ կատարելու շնորհիվ», - ասել է ՄոբիԴրամ-ի գլխավոր տնօրեն Կիմ Ավանեսյանը:

«Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսական դուստր ընկերություն ՄոբիԴրամ-ն առաջարկում է բազմաթիվ ֆինանսավճարային գործիքներ՝ անմիջապես բջջային հեռախոսից: Թվային փոխակերպման կարեւորագույն պայմաններ են նորարարությունն ու ժամանակին համընթաց քայլելը: Կպատկերացնեի՞ք, որ կգա մի օր, երբ խանութում գնումներ կատարելիս կանխիկ վճարում կատարելն այլեւս պարտադիր չի լինի: Փոխարենը, հնարավոր կլինի կատարել անհպում վճարում՝ սքանավորելով «QR» կոդը բջջային դրամապանակից: ՄոբիԴրամ-ի, «JustQR»-ի եւ Ակբա բանկի համագործակցության արդյունքում ստեղծված թվային նոր գործիքը շատ հարմարավետ է ու լայն կիրառման մեծ հեռանկար ունի»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ուրախ ենք Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսական դուստր ձեռնարկություն «ՄոբիԴրամ»-ի եւ «Ֆյուչր Փեյմենթ Սիսթեմս» ընկերության հետ համատեղ հայտարարել QR կոդով վճարումների նոր համակարգի մասին: Սա տարբերվում է ներկայումս գոյություն ունեցող համակարգերից: Համակարգը կոչվում է «JustQR» եւ մենք վստահ ենք, որ այն ուրախությամբ կընդունվի»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

photo © Վիվա-ՄՏՍ


QR կոդի միջոցով վճարումներ կատարելու առավելություններն են՝

-    ամբողջությամբ անհպում վճարում, ինչը չափազանց կարեւոր է ներկա համաճարակի իրավիճակում,
-    QR կոդի միջոցով վճարումներ կատարելիս հաճախորդը կարող է ընտրել ՄոբիԴրամ-ի հաշիվը կամ ՄոբիԴրամ բջջային հավելվածին կցված իր ցանկացած բանկային քարտը,
-    հաճախորդը կարող է օգտվել պարբերաբար իրականացվող «cashback» ակցիաներից, որն իրենից ներկայացնում է գումարի ակնթարթային վերադարձ ՄոբիԴրամ–ի հաշվին՝ վճարված գումարի որոշակի տոկոսի չափով:
«QR կոդի միջոցով վճարումներ կատարելու համար պահանջվող ժամանակը ոչ ավելին է, քան բանկային քարտի միջոցով վճարման դեպքում», - հավելել է Կիմ Ավանեսյանը:

QR կոդի միջոցով վճարումները հնարավոր է կատարել այն խանութներում եւ ժամանցի վայրերում, որտեղ տեղադրված են բանկային քարտեր սպասարկող «INGENICO POS» տերմինալները եւ փակցված է «JustQR» համակարգով վճարում կատարելու մասին տեղեկատվական վահանակը:

photo © Վիվա-ՄՏՍ


«JustQR» համակարգի նախագծող Կոնստանտին Սարոյանը ներկայացրել է համակարգի աշխատանքի հիմնական սկզբունքներն ու առանձնահատկությունները. ««Առանձնահատկությունները մի քանիսն են. EMV միասնական ստանդարտի օգտագործումը, դինամիկ QR-ի կիրառումը, ինչպես նաեւ այն, որ վաճառքի կետերում բիզնես-գործընթացների փոփոխություն չի ենթադրվում, այն է՝ շարունակում են օգտագործվել այն նույն POS տերմինալները, որոնցով իրականացվում են քարտային գործարքներ: Այսինքն՝ լրացուցիչ որեւիցե ծախս բանկի կամ վաճառակետի կողմից չի ենթադրվում: Հաջորդ առավելությունը տարածման դյուրին լինելն է ու մատչելիությունը, քանի որ QR կարող է կիրառվել ցանկացած սմարթֆոնի վրա: Կարեւոր առանձնահատկություններից է նաեւ այն, որ JustQR համակարգը լիովին համապատասխանում է անվտանգության ամենաբարձր ստանդարտներին ու այս առումով չի զիջում քարտային գործարքներին»:      

Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել հղմամբ: