11:14 | 27.08.21 | Նորություններ | 18648

Picsart-ը ներգրավել է $130 միլիոն եւ դարձել «միաեղջյուր»

Picsart ընկերությունը հավաքագրել է $130  մլն եւ դարձել «միաեղջյուր»՝ $1 մլրդը գերազանցող գնահատմամբ:

Picsart-ից հայտնել են, որ միջոցները կուղղվեն արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման համար: Ընկերությունը նաեւ մտադիր է ընդլայնել իր գրասենյակները Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Ճապոնիայում, Հնդկաստանում, Գերմանիայում եւ ԱՄՆ-ում:


Picsart-ն ունի ամսական 150 միլիոն ակտիվ օգտատեր 180 երկրում:

Picsart-ը 2011 թվականին հիմնադրել են Հովհաննես Ավոյանը, Արտավազդ Մեհրաբյանը եւ Միքայել Վարդանյանը: