16:12 | 26.08.21 | Նորություններ | 2232

Գործարկվել է միկրոսխեմաների ավտոմատ հավաքման առաջին հոսքագիծը Հայաստանում

Ինժեներական քաղաքում գործարկվել է բազմաշերտ տպասալերի վրա ռադիոէլեկտրոնային կոմպոնենտների եւ միկրոսխեմաների ավտոմատ հավաքման Հայաստանում առաջին հոսքագիծը:

Այն հնարավորություն է տալիս մեկ ժամում հավաքել մոտ 10․000 դետալ՝ միաժամանակ ապահովելով դրանց տեղադրման մեծ ճշտություն, ասված է  Ինժեներական քաղաքի հաղորդագրության մեջ:

Հոսքագիծը բաղկացած է երեք հիմնական աշխատանքային բլոկներից եւ մի բլոկից մյուսն անցման մասում տեղադրված տեսողական վերահսկաման հատվածներից:

Ամբողջ համակարգը ավտոմատացված է: