14:43 | 25.08.21 | Նորություններ | 2076

    ՀայՓոստը ներդնում է նոր գործառնական ծրագիր

    ՀայՓոստը տեղեկացնում է, որ տեխնիկական վերազինման նպատակով օգոստոսի 31-ին ընկերության բոլոր փոստային բաժանմունքները սպասարկում չեն իրականացնի:

    «Տեխնիկական վերազինման շրջանակում ՀայՓոստում ներդրվելու է նոր Phoenix գործառնական ծրագիր, որը մշակցված է ՀայՓոստի IT դուստր iNovation ընկերության կողմից: Նոր ծրագրային ապահովումը հնարավորություն կտա բարձրացնել ընկերության ծառայությունների մատուցման եւ սպասարկման որակը, ինչպես նաեւ կրճատել առաքման ժամկետները»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: