11:37 | 17.06.21 | Նորություններ | 984

«ԱՄԱՌաթոն». «Ռոստելեկոմ»-ի ամառային հատուկ առաջարկը

«Ռոստելեկոմ»-ը շարունակում է իր բաժանորդներին նոր առաջարկներ ներկայացնել:

Այս անգամ «ԱՄԱՌաթոն» հատուկ առաջարկի շրջանակներում ընկերության բաժանորդները հնարավորություն կստանան հունիսի 17-ից օգոստոսի 31-ը ներառյալ ստանալ լրացուցիչ կոնտենտ՝ ի հավելումն իրենց փաթեթով նախատեսված առավելությունների։

Առաջարկը նախատեսված է ֆիզիկական անձ հանդիսացող ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդների համար՝ թե՛ տարեկան, թե՛ անժամկետ պայմանագրերի դեպքում։

«ԱՄԱՌաթոն» հատուկ առաջարկի շրջանակներում նոր բաժանորդների համար, ինչպես տարեկան պայմանագիր կնքելու դեպքում, այնպես էլ անժամկետ պայմանագիր կնքելիս Wi-Fi սարքը կներառվի սակագնային փաթեթում։     

Ընկերության առաջարկած յուրաքանչյուր սակագնային փաթեթի համար տրամադրվելու է յուրահատուկ կոնտենտ (արագություն եւ հեռուստաալիքներ)։