16:09 | 16.06.21 | Նորություններ | 1712
«Ինժեներական քաղաք» ծրագրի ռեզիդենտի կարգավիճակ ձեռք բերելու նպատակով ինժեներական եւ բարձր տեխնոլոգիական ընկերությունների հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից հայտնել են, որ 8 ինժեներական ընկերություն արդեն ստացել է քաղաքի ռեզիդենտի կարգավիճակ։
Ծրագրի մասնակցության չափորոշիչներին բավարարելու եւ կարգավիճակ ստանալու դեպքում ընկերությունները հնարավորություն կստանան նվիրաբերության միջոցով եւ սեփականության իրավունքով ստանալու համապատասխան հողատարածքներ՝ իրենց գրասենյակները կառուցելու նպատակով:
Ծրագրին կարող են դիմել ստորեւ ներկայացված ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունները՝
- նյութագիտություն,
- էլեկտրոնիկա (ռադիոէլեկտրոնիկա),
- չափիչ սարքավորումներ եւ համակարգեր,
- ռադիոհաճախականային սարքավորումներ եւ համակարգեր,
- ավիատիեզերական սարքավորումներ եւ համակարգեր,
- ռոբոտաշինություն,
- կիսահաղորդչային սարքավորումներ,
- վարորդների աջակցման արդի համակարգեր (ADAS),
- կենսաբժշկական սարքավորումներ։
Հայտագրման պայմաններն ու այլ մանրամասները հասանելի են հետեւյալ հղումով: