15:41 | 11.06.21 | Նորություններ | 1120

    e-gov.am-ը բջջային հավելված կունենա

    Վերանայվելու եւ պարզեցվելու են պետական ծառայությունների մատուցման միասնական հարթակի՝ e-gov.am-ի կարողությունները:

    ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այսօր ասել է, որ
    «պետական ծառայությունների մատուցման հարթակը նոր հնարավորություններ է ստեղծելու ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար, ինչպես օրինակ՝ առցանց դիմել ծառայությունների ստացման համար, առցանց վճարումներ կատարել, հետեւել ծառայության կատարման ընթացքին, գնահատել ստացված ծառայության որակը եւ այլն»:

    Տիգրան Ավինյանը հայտնել է, որ հարթակի փորձնական մեկնարկը տրվելու է «Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառում» ծառայությամբ, իսկ առաջիկա ամիսների ընթացքում նախատեսվում է փուլային եղանակով ավելացնել մատուցվող ծառայությունների քանակը:

    Փոխվարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ մինչեւ տարեվերջ նախատեսվում է ներդնել նաեւ բջջային հավելված, որը թույլ է տալու լավագույնս օգտվել վեբ-հարթակի ֆունկցիոնալ ամբողջական հնարավորություններից: