13:27 | 11.06.21 | Նորություններ | 754

Telcell Wallet-ում հնարավոր է վարկ ստանալ մի քանի հպումով

Telcell Wallet-ի նույնականացված օգտատերերին արդեն հասանելի է «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ-ի վարկը:

Վարկը տրամադրվում է մի քանի վայրկյանում՝ 6 000 - 100 000 ՀՀ դրամ սահմանաչափով, 12 ամիս ժամկետով՝ նախապես ստուգելով օգտատիրոջ վարկային պատմությունը: Անհրաժեշտ է ունենալ նաեւ դրամապանակին կցված էլ. հասցե։

Ստացած գումարը հնարավոր է օգտագործել հենց Telcell Wallet-ում՝ կատարելով փոխանցումներ, վճարումներ ու գնումներ:

Իսկ վարկի ամսավճարը մարելիս ուղղակի պետք է Telcell Wallet-ում փնտրել «Գլոբալ Կրեդիտ» ու մուտքագրել պայմանագրի համարը:

«Telcell Wallet-ում ստեղծել ենք եւս մեկ առավելություն՝ վարկ ստանալ 24/7 ռեժիմով անգամ տանը, աշխատավայրում կամ խանութում գնում կատարելիս: Այս պրոդուկտի մշակման համար կիրառել ենք տեխնիկական այնպիսի լուծումներ, որոնք հնարավորություն են տալիս ազատվել բարդ թղթաբանությունից ու ֆինանսները կառավարել սեփական սմարթֆոնից»,- նշել է «Թել-Սել» ընկերության ՏՏ տնօրեն Իրինա Գասպարյանը:

«Ստեղծելով այս պրոդուկտը՝ նպատակ ունենք դառնալ հաճախորդի ֆինանսական ընկերը, լինել հասանելի ցանկացած իրավիճակում, ցանկացած կարճաժամկետ հարցի լուծման պարագայում»,- նշել է «Գլոբալ Կրեդիտ»-ի Մանրածախ բիզնեսի զարգացման գծով ղեկավար Հայկ Քոչարովը: