09:44 | 11.06.21 | Նորություններ | 1269

    «ԲարՔեմփ Երեւան»-ը վերադառնում է

    Հուլիսի 10-ից 11-ը Երեւանում կկայանա «ԲարՔեմփ Երեւան 2021» թվով 12-րդ (չ)կոնֆերանսը:

    (Չ)կոնֆերանսի նպատակն է գիտելիքների, հմտությունների եւ փորձի փոխանակումը, ինչպես նաեւ ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը:

    Հայաստանում ԲարՔեմփը անցկացվում է 2009 թվականից: 2020 թվականին «ԲարՔեմփ Երեւան» չէր անցկացվել՝ համավարակի պատճառով:

    Եթե ցանկանում եք ելույթ ունենալ «ԲարՔեմփ Երեւան 2021»-ում, պետք է գրանցվեք այս հղումով: Գրանցումն ավարտվում է հունիսի 22-ին: