12:26 | 10.06.21 | Նորություններ | 2567
Հայ-Ռուսական համալսարանը հայկական եւ միջազգային մի շարք առաջատար բուհերի եւ կազմակերպությունների հետ համատեղ մշակել է նոր մագիստրոսական կրթական ծրագրերի փաթեթ՝ «Ինտելեկտուալ Համակարգեր եւ Ռոբոտատեխնիկա» եւ «Անլար Հաղորդակցություն եւ Սենսորներ»:
«Ինտելեկտուալ համակարգեր եւ ռոբոտատեխնիկա» ծրագրի շրջանակում ուսանողները կմասնագիտանան թռչող եւ վերգետնյա ինքնավար սարքերի ինտելեկտուալ համակարգերի մշակման, իսկ «Անլար հաղորդակցություն եւ սենսորներ» ծրագրի շրջանակում անօդաչու թռչող սարքերի եւ այլ համալիրների սենսորների եւ կապի համակարգերի մշակման ուղղություններով:
- Լավագույն ուսանողները կսովորեն անվճար եւ կստանան մինչեւ 200 000 AMD ամսական կրթաթոշակ։
- Ուսանողները հնարավորություն կունենան կատարել գիտահետազոտական աշխատանքներ միջազգային հեղինակավոր մասնագետների ղեկավարության ներքո։
- Ծրագրերն իրականացվում են ոլորտի հայաստանյան եւ միջազգային առաջատար մասնագետների եւ կազմակերպությունների հետ համատեղ։
- Պրակտիկան կազմակերպվելու է ոլորտում գործող կազմակերպություններում, որտեղ ուսանողները կմասնակցեն ԱԹՍ եւ այլ ինտելեկտուալ համակարգերի նախագծման եւ մշակման աշխատանքներին։
- Ուսուցումը՝ ռուսերեն եւ անգլերեն լեզուներով։
Ուսման ավարտին տրվում են Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության պետական նմուշի դիպլոմներ։
Դիմումներն ընդունվում են մինչեւ սույն թվականի հունիսի 14-ը ներառյալ։
Ընդունելության հարցերով դիմել հետեւյալ էլ. հասցեով՝ elza.gevorgyan@rau.am: