15:47 | 04.06.21 | Նորություններ | 1136
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում «Սբեր» («Сбер») համակարգի անդամ «Հաշվարկային լուծումներ» («Расчетные решения») բաժնետիրական ընկերությունը եւ «Հայփոստ»-ը կնքել են համագործակցության համաձայնագիր։
Փաստաթուղթը ստորագրել են «Սբերբանկ»-ի վարչության նախագահի տեղակալ Կիրիլ Ցարյովը, «Հաշվարկային լուծումներ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Միխայիլ Կազակովը եւ «Հայփոստ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը։
Համաձայնագրով, մասնավորապես, նախատեսված է, որ «Հաշվարկային լուծումներ»-ի տեխնոլոգիաների եւ մշակած նախագծերի հիման վրա Երեւանում երթեւեկության անկանխիկ վճարման տրանսպորտային տեխնոլոգիական հարթակ կներդրվի: