11:38 | 04.06.21 | Նորություններ | 4857

Տիգրան Խուդավերդյան. Համավարակն ընդլայնեց շուկան

Yandex-ի կառավարիչ տնօրեն Տիգրան Խուդավերդյանը Bell.Club Live-ի «Բիզնեսի առաջնորդներ» նախագծին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպիսին էր անցած տարին ընկերության համար եւ ինչ է նորություններ են սպասվում ապագայում:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երկու հատված հարցազրույցից:

Համաճարակը վերացրել է շատ կարծրատիպեր

Ծայրահեղ դժվար, բայց շատ հետաքրքիր տարի էր: Աննախադեպ սթրես-թեստ էր: Համաճարակը վերացրեց շատ կարծրատիպեր: Եթե խոսենք բիզնեսի լեզվով, այն զգալիորեն ընդլայնեց շուկան: Մի քանի շաբաթվա կամ ամիսների ընթացքում թվային պլատֆորմների միջոցով ծառայություններ սպառողների թիվն անգամներով աճել է: Դա հիմնարար փոփոխություն է, գերարագացում՝ ինչպես համակարգչային խաղերում: Այն, ինչ պետք է կատարվեր հինգ տարում, տեղի ունեցավ մեկ տարվա ընթացքում:



Եզակի բաներ

Մենք ունենք եզակի բաներ, որոնցից մի քանիսը ցանկանում ենք հանել համաշխարհային շուկա: Օրինակ, ունենք «Яндекс.Толока» եզակի հարթակ, որը թույլ է տալիս նշել տվյալներ արհեստական բանականության համար։ Պարզվում է, որ մենք այս նշումների որակով համաշխարհային առաջատարների թվում ենք: Այս տարի սկսեցինք լրջորեն զբաղվել ամերիկյան շուկայով եւ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների շրջանում արդեն ունենք գործընկերներ: