17:15 | 03.06.21 | Նորություններ | 1552

Gmoji բոնուսային համակարգը ակտիվ կիրառման փուլում է

Gmoji հավելվածում դեռեւս նախորդ տարի փորձնական գործարկվել էր Gmoji բոնուսային համակարգը:

Այն ակտիվ կիրառման փուլ մտավ վերջին 8 ամիսների ընթացքում՝ ցույց տալով իր արդյունավետությունը եւ հաճախորդների հավատարմության բարձրացումը:

Gmoji բոնուսային համակարգը գնորդներին թույլ է տալիս կուտակել բոնուսային միավորներ, որոնց ամբողջական կամ մասնակի մարումով կարող են գնել նվերներ հավելվածում առկա ապրանքատեսականուց:

Բոնուսային միավորներ հնարավոր է կուտակել՝

•    ներբեռնելով հավելվածը եւ կատարելով առաջին գնումը
•    հրավեր ուղարկելով ընկերներին, ովքեր կատարում են գնումներ:

Ներբեռնելով հավելվածը եւ կատարելով առաջին գնումը՝ օգտագործողը ստանում է ողջույնի բոնուս՝ 100 միավոր: Հետագայում կատարելով գնումներ՝ կախված ապրանքի տեսակից եւ արժեքից, նա կուտակում է բոնուսային միավորներ:

«Այն ընկերները, որոնք կընդունեն ձեր հրավերը՝ գրանցվելիս մուտքագրելով ձեր ուղարկած պրոմոկոդը եւ կատարելով իրենց առաջին գնումը, եւ՛ հրավիրողը, եւ՛ հրավեր ընդունողը կստանան 50 բոնուսային միավոր: Ի դեպ, հրավիրված ընկերների հետագա գնումներից հրավիրողը կշարունակի կուտակել բոնուսային միավորներ», հայտնել են ընկերությունից:

Բոնուսային միավորների կուտակման մասին ծանուցումներ ստանալու համար հարկավոր է հեռախոսի կարգավորումներ բաժնից միացնել Gmoji Push ծանուցումները:

Արդեն կուտակված բոնուսային միավորներն օգտագործելու համար հարկավոր է գնումներ կատարելուց ակտիվացնել «Վճարել բոնուսային միավորներով» կոճակը:

Եթե գնումը մասամբ մարվել է բոնուսային միավորներից, ապա նոր միավորները հաշվարկվում են միայն մնացորդի վճարման դիմաց: Բոնուսային միավորները կարելի է օգտագործել ցանկացած նվերի գնման համար:

Հավելվածը հասանելի է Google Play-ում եւ App Store-ում: