16:00 | 21.05.21 | Նորություններ | 1362
Սինոփսիս Արմենիան հերթական անգամ կազմակերպում է «GIRLS GO Engineering» մրցույթը՝ աղջիկներին դեպի ճարտարագիտություն ուղղորդելու, տեխնոլոգիական ոլորտում կարիերա սկսել ցանկացող աղջիկներին ոգեշնչելու եւ խրախուսելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել երրորդ կամ բարձր կուրսի ուսանող աղջիկները, որոնք սովորում են Երեւանում կամ Գյումրիում՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, համակարգչային գիտություն, համակարգչային ճարտարագիտություն (ավտոմատացում, ռոբոտաշինություն, էլեկտրոնիկա, մեխատրոնիկա) եւ հեռահաղորդակցություն ուղղություններով, ունեն բարձր առաջադիմություն, առաջնորդության հմտություններ, ինչպես նաեւ բավարար տիրապետում ես անգլերեն լեզվին։
Մրցանակը 2021-2022 ուսումնական տարվա կրթաթոշակն է՝ մինչեւ $1500 ուսման վարձի չափով:
Հայտի ձեւը հասանելի է այստեղ՝ https://forms.office.com/r/JqQ3zbQi91:
Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի կազմակերպիչների հետ:
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը