15:12 | 20.05.21 | Նորություններ | 1160

Պավել Դուրովը խոսել է Apple-ի թվային ստրուկների մասին

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը iPhone ունեցողներին անվանել է Apple-ի թվային ստրուկներ, իսկ iPhone-ի տեխնոլոգիան՝ հնացած:

Իր Telegram ալիքում նա գրել է, որ Apple-ն արդյունավետ կերպով կյանքի է կոչում իր բիզնես մոդելը, որը հիմնված է հնացած տեխնոլոգիաներ վաճառելու վրա՝ բարձր գներով, իսկ գնորդները կողպված են էկոհամակարգի ներսում:

Դուրովի կարծիքով, iPhone-ը վաղուց արդեն տեխնիկապես հետ է մնում Android սարքերից:

«iPhone ունենալը ձեզ թվային ստրուկ է դարձնում: Դուք կարող եք օգտագործել միայն այն հավելվածները, որոնք Apple-ը թույլ կտա App Store-ի միջոցով ներբեռնել»,- նշում է նա:

Առաջին անգամ չէ, որ Դուրովը քննադատություն է հնչեցնում Apple-ի հասցեին, ընդգծելով, որ այն շարունակում է գոյատեւել միայն Սթիվ Ջոբսի տեխնոլոգիաների եւ հեղինակության շնորհիվ: