Clubhouse «ձայնային» սոցիալական ցանցը սկսել է թեստավորել հավելվածի Android տարբերակը:
Ընկերությունում նշել են, որ ներկայում դրան հասանելիություն ունեն միայն մի քանի օգտատերեր:
Առաջիկա շաբաթներին ընկերությունը նախատեսում է մեծ թվով Android օգտատերերի հրավիրել հավելվածը թեստավորելու: Դեռ հայտնի չէ, թե երբ այն պաշտոնապես հասանելի կդառնա Google Play-ում: