11:42 | 08.04.21 | Նորություններ | 1199

Clubhouse-ում արդեն հնարավոր է գումար աշխատել

Clubhouse «ձայնային» սոցիալական ցանցը հաճելի անակնկալ է մատուցել կոնտենտ ստեղծողների համար՝ ավելացնելով հարթակում գումար աշխատելու հնարավորությունը:

TechCrunch-ի փոխանցմամբ, այսուհետ ունկնդիրները կարող են իրենց սիրելի կոնտենտ ստեղծողներին գումար ուղարկել՝ հարթակի միջոցով:


Նշվում է, որ փոխանցվող գումարից Clubhouse-ը ոչինչ չի վերցնի: «Գումարի 100%-ը կփոխանցվի կոնտենտ ստեղծողին, ուղարկողից էլ փոքր տոկոս կպահվի, որը կուղղվի Stripe վճարային համակարգին»:



«Հիանալի է տեսնել նոր սոցիալական հարթակ, որը մասնակիցների եկամտի վրա է կենտրոնանում՝ ներքին մոնետիզացիայի եւ գովազդի փոխարեն»,- նշել է Stripe-ի գործադիր տնօրեն Պատրիկ Քոլլիսոնը: