13:08 | 30.04.21 | Նորություններ | 1504

    Վեբ դիզայնի անվճար դասընթացն ընդունում է հայտեր

    Մայիսի 5-ից Տեխնոլաբը մեկնարկում է Վեբ դիզայնի (UI / UX ) 8-շաբաթյա անվճար դասընթաց։

    Նշվում է, որ մասնակիցները կընտրվեն մրցութային կարգով՝ նախնական ընտրական փուլ անցած մասնակիցների հետ կանցկացվի հարցազրույց։

    Դիմելու վերջնաժամկետը մայիսի 2-ն է: Հայտը հասանելի է այստեղ:

    Տեխնոլաբը տեխնոլոգիական կենտրոն է, որը հագեցված է համակարգիչներով, եռաչափ տպիչներով, եռաչափ գրիչներով, ինչպես նաեւ կոդավորման ու ռոբոտիկայի համար անհրաժեշտ գործիքակազմով:

    Կենտրոնի նպատակն է նոր տեխնոլոգիաների եւ տեխնիկական հմտությունների զարգացման համար անհրաժեշտ գործիքների օգտագործման անվճար հնարավորություններ ապահովել՝ հատկապես երիտասարդների համար:

    Կենտրոնում պարբերաբար անցկացվում են կոդավորման եւ ծրագրավորման դասընթացներ: