16:19 | 29.04.21 | Նորություններ | 1555

Netflix-ը կհուշի թե ինչ դիտել այսօր

Netflix-ը ներկայացրել է նոր գործառույթ, որը դուր կգա հատկապես այն օգտատերերին, որոնք չեն կարողանում որոշել, թե ինչ դիտել:

«Միացնել ինչ որ բան» գործառույթի շնորհիվ ֆիլմերի եւ սերիալների ընտրությունը կկատարվի՝ հիմնվելով օգտատիրոջ նախկինում դիտած ֆիլմերի վրա:  



Նոր գործառույթի ներդրմամբ Netflix-ը փորձում է ավելի մեծ լսարան գրավել: Վերջին 3 ամիսներին հարթակի նոր օգտատերերի թիվը կտրուկ նվազել է՝ կազմելով 4 մլն մարդ: Կանխատեսվում էր, որ այդ թիվը պետք է լինի 6 միլիոն:


Հավելենք, որ նոր գործառույթը սկզբում հասանելի կլինի Netflix-ի հեռուստատեսային տարբերակում, ապա՝ Android սարքերում: