13:57 | 29.04.21 | Նորություններ | 1130
Նախօրեին մեկնարկել է «Ասպիրանտների աջակցության» ծրագրի շրջանակում կազմակերպվող գիտական առցանց կոնֆերանսը, որի ընթացքում ծրագրի 2020թ. հաղթող ասպիրանտները կներկայացնեն իրենց հետազոտությունները եւ գրանցած հաջողությունները։
Մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ: Ելույթները նվիրված են, մասնավորապես, հետեւյալ գիտական ուղղություններին՝ օրգանական նյութեր, կիրառական ու փորձարարական ֆիզիկա, մաթեմատիկական մոդելավորում, թունաբանություն, մեքենայական ուսուցում եւ այլն։
«Ասպիրանտների աջակցության» ամենամյա ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ։
2018 թվականից մեկնարկած ծրագիրը նպատակ ունի աջակցել ՀՀ-ում երիտասարդ գիտնականներին՝ տրամադրելով ֆինանսավորում եւ օժանդակություն՝ իրենց հետազոտական եւ գիտական նախագծերի համար: Ծրագրից առ այսօր օգտվել են Հայաստանի տարբեր համալսարանների եւ հետազոտական ինստիտուտների 30 ասպիրանտներ եւ հայցորդներ: