11:34 | 30.04.21 | Նորություններ | 1569

Հայտնի են Sevan Startup Summit 2021-ի անցկացման օրերը

Sevan Startup Summit 2021-ը տեղի կունենա հուլիսի 25-31-ը:

Այս մասին հայտարարել են միջոցառման կազմակերպիչները, հույս հայտնելով, որ այս տարի միջոցառման իրականացմանը ոչինչ չի խանգարի:


Նշվում է, որ հայտերի ընդունումը եւ տոմսերի վաճառքը կսկսվի Մայիսի 1-ից։

Հիշեցնենք, որ վրանային առաջին ստարտափ հավաքը կազմակերպվել էր 2016թ․-ին: Այն արդեն անցկացվել է աշխարհի տարբեր երկրներում եւ շարունակում է արագ ընդլայնվել դեպի նոր տարածաշրջաններ։ Մինչ այս պահը սամմիթին մասնակցել են ավելի քան 450 ստարտափներ եւ 15,000 այցելուներ։ Սամմիթի շրջանակներում ստարտափներին տրամադրվել է ավելի քան 200,000 ԱՄՆ դոլարի ֆինանսավորում եւ կատարվել է շուրջ 2,000,000 ԱՄՆ դոլարի ներդրում։

2020թ. կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, միջոցառումը չէր կայացել: