12:43 | 14.04.21 | Նորություններ | 699

Telcell-ի յուրահատուկ շնորհակալությունը ռուսաստանաբնակ հայերին

Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակում արդեն մի քանի ամիս է՝ առկա է բջջային հեռախոսահամարով Ռուսաստանից Հայաստան դրամական գերարագ փոխանցումներ ստանալու հնարավորություն:

Ընկերությունը փետրվար-մարտ ամիսներին անցկացրեց մրցույթ, որի արդյունքներով՝ Հայաստանում Ռուսաստանից փոխանցում ստացած 10 հաջողակներ նվեր ստացան Ծաղկաձորի Russia Hotel-ում 2 անձի համար 2-օրյա հանգստի փաթեթեր:

Telcell-ը նվերի յուրահատուկ տարբերակ է մտածել նաև ուղարկող կողմի համար:

photo © Telcell


«Որոշեցինք անակնկալ անել ու մեր և շահողների անունից հայկական համեղ քաղցրեղենով նվեր-տուփեր ուղարկել Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներին` այսպիսով հետաքրքիր կամուրջ ստեղծելով: Այդ հարցում մեզ օգնեց Onex.am ընկերությունը՝ իր դռնից դուռ արագ առաքման ծառայությամբ: Նախաձեռնությունը լինելու է շարունակական. Telcell Wallet-ի այն օգտատերերը, ովքեր հաճախ են օգտվում փոխանցումների այս տարբերակից, զանգ կստանան մեր կողմից, և նվերները կրկին կառաքվեն Ռուսաստանի նրանց բարեկամներին»,- նշեց Telcell-ի Հանրային կապերի պատասխանատու Միլենա Սարուխանյանը:

Հոլովակից տեղեկացեք՝ ինչպես կարելի է Ռուսաստանից СберБанк Онлайн-ով դրամական արագ փոխանցումներ կատարել Հայաստան: