11:29 | 14.04.21 | Նորություններ | 1025

    Samsung-ը խոստանում է ապրիլի 28-ին «հզոր նորույթներ» ներկայացնել

    Samsung ընկերությունն ապրիլի 28-ին կներկայանա առցանց միջոցառմամբ՝ Galaxy Unpacked անվանմամբ:

    Ընկերությունը հայտարարել է, որ միջոցառման ընթացքում առաջին անգամ կցուցադրվի «ամենահզոր Galaxy մոդելը»: Որոշ տեղեկությունների համաձայն, խոսքը գնում է Galaxy Book Pro եւ Pro 360 նոթբուքերի մասին, որոնցից երկրորդն ունի 5G ցանցին միանալու հնարավորություն:

    Միջոցառման ընթացքում հնարավոր է նաեւ ցուցադրվեն Galaxy Z Fold 3 եւ Galaxy Z Flip 2 ծալվող սմարթֆոնները: