16:11 | 17.03.21 | Նորություններ | 2379
Այսօր՝ մարտի 17-ին, ժամը 20։00-ին CyHub Armenia նախաձեռնությունը կանցկացնի վեբինար՝ տեղեկատվական անվտանգության մասնագետ Թայլեր Ռոբինսոնի մասնակցությամբ:
Անվճար վեբինարի ընթացքում Թայլեր Ռոբինսոնը կներկայացնի այն կարեւորագույն 10 անվճար նախապայմանները, որոնք կապահովեն ձեր ընկերության անվտանգությունը, կդարձնեն այն հուսալիորեն պաշտպանված կիբեր հարձակումների դեմ։
Մասնակցության համար հարկավոր է գրանցվել այստեղ:
Թայլեր Ռոբինսոնը Trimarc ընկերության Offensive Security & Research տնօրենն է եւ Dark Element ընկերության գխավոր տնօրենը: Նրա թիմը, որում ընդգրկված են հարձակողական ոլորտի անվտանգության մասնագետներ, բարդ հակառակորդներին նմանակելով, ստեղծում է հարձակվողական անվտանգության լայն հարթակներ՝ օգտագործելով նորագույն մեթոդները: