12:02 | 17.03.21 | Նորություններ | 2864

TikTok-ի սեփականատերը կիսահաղորդիչներ կարտադրի

ByteDance չինական ընկերությունը, որը TikTok հարթակի սեփականատերն է, ծրագրում է կիսահաղորդիչների (semiconductors) արտադրությամբ զբաղվել:

Bloomberg-ի փոխանցմամբ, ընկերությունն ակտիվորեն աշխատանքի հայտարարություններ է տեղադրում տարբեր կայքերում՝ համապատասխան մասնագետներ գտնելու նպատակով: Մասնագետներ են փնտրվում Շանհայում եւ Պեկինում:


ByteDance-ը հաստատել է, որ հետազոտում է նման արտադրություն սկսելու հնարավորությունները եւ հետաքրքրված է այդ գործընթացում մասնագետների ներգրավմամբ:


Սա հնարավորություն կտա ընկերությանն օգտագործել սերվերային չիպերը սեփական կարիքների համար, օրինակ TikTok-ում արագացնել տվյալների փոխանցման գործընթացը: