14:09 | 02.03.21 | Նորություններ | 2422

PicsArt-ի համահիմնադիրը «Ինչպե՞ս սկսել բիզնես եւ հասնել միլիարդի» թեմայով վեբինար կվարի

Մարտի 10-ին, ժամը՝ 19:00-ին, PicsArt ընկերության համահիմնադիր, տնօրեն Արտավազդ Մեհրաբյանը կվարի «Ինչպե՞ս սկսել բիզնես եւ հասնել միլիարդի» թեմայով անվճար վեբինարը:

Վեբինարի ընթացքում անդրադարձ կկատարվի մի շարք թեմաների, այդ թվում՝ ինչպե՞ս սկսել բիզնես, ինչպե՞ս աշխատել առաջին միլիարդը, ինչպե՞ս հաջողել բիզնեսում:

Վեբինարը հասանելի կլինի այստեղ:

PicsArt-ը սոցիալական մեդիայի խմբագրման աշխարհի ամենամեծ ստեղծարար հարթակն է: PicsArt հավելվածի ամսական ակտիվ օգտատերերի թիվը հատել է 150 միլիոնի սահմանը։ Յուրաքանչյուր վայրկյան աշխարհում ավելի քան 800 նկար է խմբագրվում հավելվածի միջոցով։ Հավելվածն անվճար է ու հասանելի է 185 երկրում 30 լեզվով՝ iOS, Android եւ Windows սարքերի համար:

Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում. Հայաստանից բացի գրասենյակներ կան նաեւ Լոս Անջելեսում, Պեկինում, Տոկիոյում եւ Մոսկվայում: