09:27 | 26.02.21 | Նորություններ | 2589

NetBlocks-ը՝ Հայաստանում ինտերնետի խափանման մասին

Հայաստանում փետրվարի 25-ին 14:00-ի սահմաններում ինտերնետի խափանում է գրանցվել, հայտնում է NetBlocks ինտերնետային մոնիտորինգային ծառայությունը:

«Սա հաստատում են նաեւ օգտատերերի կողմից ստացվող հաղորդումները՝ ցանցում խնդիրների մասին: Խափանումները կարող են սահմանափակել իրադարձությունների լուսաբանումը տեղում... Ստացված չափանիշները ցույց են տալիս, որ կապի անկումը ժամը 14-ի սահմաններում կազմել է սովորական առավելագույն մակարդակի 82%-ը, որին հաջորդեց կապի փոքր-ինչ վերականգնում, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակին մեղադրեց հեղաշրջման փորձի մեջ: Կատարվում են միջադեպը գնահատելու ուղղությամբ աշխատանքներ»,- նշել են ծառայությունում:


Նշվում է, որ քաղաքական ճգնաժամերի ֆոնին տարածաշրջանում  նկատվում է ինտերնետի խափանման աճ: Որպես, օրինակ, նշվում է Ադրբեջանը, որը սահմանափակել էր երկրում սոցիալական ցանցերի աշխատանքը՝ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում: