20:55 | 25.02.21 | Նորություններ | 2285

Ucom. Ներդրվել են հավելյալ ռեսուրսներ որակի ապահովման համար

Ucom ընկերությունը հայտարարել է, որ ձայնային ծառայություններից օգտվող բաժանորդները կարճատեւ անհարմարություն են ունեցել տվյալների փոխանցման եւ որոշ դեպքերում նաեւ ձայնային ծառայություներից օգտվելիս։

«Այս պահին ցանցի հնարավորություններն ընդլայնված են, ներդրվել են հավելյալ ռեսուրսներ որակի ապահովման համար։ Աշխատանքն իրականացվել է Ucom եւ Ericsson ընկերությունների տեխնիկական մասնագետների գործակցությամբ։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- նշել են ընկերությունում: