14:17 | 25.02.21 | Նորություններ | 2722

3 թիմ հաղթել է Ագրոտեխնոլոգիական ստարտափ մրցույթում

Փետրվարի 20-ին կայացել է Ագրոտեխնոլոգիական Ստարտափ Մրցույթ 2021-ը, որի նպատակն էր բացահայտել տարբեր նորամուծական գաղափարներ, որոնք կլուծեն ագրոարդյունաբերական սեկտորի առաջ ծառացած խնդիրները՝ արագ, պարզ եւ արդյունավետ եղանակով։

Մրցույթին ներկա էին Հայաստանի ՏՏ եւ ագրո ոլորտների առաջատար ներկայացուցիչներ։ Մրցության արդյունքում 10 թիմերից ընտրվեցին 3 մրցանակակիրներ, ովքեր կկիսեն € 35,000 մրցանակային ֆոնդը։

Մրցույթի կազմակերպչական թիմի ղեկավար Հովհաննես Երիցյանի խոսքերով նմանատիպ միջոցառումների միջոցով  հնարավոր է ցույց տալ, որ ագրոտեխնոլոգիական ոլորտն ունի ապագա եւ տեղական կազմակերպությունները կարող են իրենց լուծումներով նպաստել ոլորտի ինտենսիվ զարգացմանը։

Մրցույթի վերաբերյալ մյուս մանրամասներին եւ հաղթող թիմերին կարելի է ծանոթանալ այստեղ:   

Եվրոպական միությունն ու Ավստրիական զարգացման գործակալությունը, Էկոնոմիկայի նախարարության, Nation in Action հարթակի, Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանի, եւ այլ գործընկերների հետ, աջակցում են Հայաստանի գյուղատնտեսությանը անցում կատարել արդյունավետ ագրոբիզնեսի` հիմնված գիտության, շրջակա միջավայրի կայունության, ռեսուրսների խնայողության, մարզերում սոցիալական ներգրավվածության, թվային տեխնոլոգիաների եւ շահութաբերության վրա: