16:39 | 18.02.21 | Նորություններ | 3005

Twitter-ը ձայնային հաղորդագրությունների գործառույթ է թեստավորում

Twitter-ը թեստավորում է ձայնային անձնական հաղորդագրությունների հնարավորություն, որն այս պահին հասանելի է Ճապոնիայի, Բրազիլիայի եւ Հնդկաստանի որոշ օգտատերերի:

Գործառույթը օգտատերերին «ավելի շատ ինքնարտահայտվելու հնարավորություններ» կտա, նշել են ընկերությունում:


Ձայնային հաղորդագրություն հնարավոր կլինի ստեղծել եւ ուղարկել միայն հավելվածի Android եւ iOS տարբերակներով: Վեբ տարբերակում դրանք հնարավոր կլինի միայն լսել:


Հիշեցնենք, որ Twitter-ն անցած ամռանը գործարկել էր ձայնային թվիթների հնարավորություն, որն այս պահին հասանելի է Twitter-ի iOS հավելվածում: