Twitter-ը հայտարարել է նոր գործառույթի ներդրման մասին, որը թույլ կտա օգտատերերին աուդիո թվիթներ ձայնագրել եւ հրապարակել։

Ծառայության պաշտոնական բլոգում նշվում է, որ առավելագույնը 140 վայրկյան տեւողությամբ ձայնային թվիթները կարելի է համեմել նաեւ տեքստով։ Նոր գործառույթն այս պահին հասանելի է սահմանափակ թվով օգտատերերի։

Twitter-ում հույս են հայտնել, որ ձայնային հաղորդագրությունները կօգնեն օգտատերերին հեշտ եւ արագ կիսվել տեղեկատվությամբ՝ իրական ժամանակում։