14:19 | 01.02.21 | Նորություններ | 4115

2020թ. աշխարհում ռեկորդային թվով պլանշետներ են վաճառվել

2020թ. վերջին աշխարհում պլանշետների վաճառքը գրանցել է նոր ռեկորդ:

Ինչպես նշվում է Canalys վերլուծական ընկերության զեկույցում, համավարակի ֆոնին պլանշետները սկսել են աննախադեպ պահանջարկ վայելել: 2020թ. չորրորդ եռամսյակում վաճառվել է 52,8 մլն պլանշետ:

Apple-ը շուկայում առաջատար է՝ 19,2 մլն iPad-ով, որին հաջորդում է Samsung-ը, որը 2020թ. հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին առաքել է 9,9 մլն պլանշետ: Լավագույն հնգյակում է Lenovo-ն՝ 5,6 մլն պլանշետի վաճառքի ցուցանիշով:

Հավելենք, որ 2020-ի 4-րդ եռամսյակում առաքվել է 11,2 մլն Chromebook: Այդ ցուցանիշը 2020թ. ընթացքում կազմել է 30,7 մլն սարք՝ երկու անգամ ավելի քան 2019թ.: