11:06 | 01.02.21 | Նորություններ | 3316
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը պատմել է այլ մեսենջերներից նամակագրությունը Telegram փոխանցելու հնարավորության մասին:
iOS սարքերում զրույցը փոխանցելու համար հարկավոր է բացել կոնտակտների կամ խմբի էջը եւ ընտրել «Արտահանել զրույցը» տարբերակը: «Տարածել» ցանկից պետք է ընտրել Telegram-ը:
Android սարքերում հարկավոր է ընտրել «Լրացուցիչ» տարբերակը եւ սեղմել «Արտահանել զրույցը», ապա «Տարածել» ցանկից ընտրել Telegram-ը:
Դուրովի խոսքով՝ կան օգտվողներ, որոնք ցանկանում են իրենց զրույցի պատմությունը, օրինակ, WhatsApp-ից տեղափոխել Telegram: Նման գործառույթի տեսական հնարավորության մասին նա սկսել է մտածել երկու շաբաթ առաջ, իսկ հունվարի 28-ին այն հասանելի է դարձել հավելվածի iOS եւ Android տարբերակներում: