15:18 | 29.01.21 | Նորություններ | 4521

Էլեկտրական մեքենաները՝ General Motors-ի ապագա

General Motors-ը նախատեսում է մինչեւ 2035թ. ամբողջությամբ անցնել էլեկտրական մեքենաների արտադրության:

Ընկերությունը կհրաժարվի դիզելային եւ բենզինային վառելիքով աշխատող ավտոմեքենաների, բեռնատարների եւ ամենագնացների արտադրությունից:

CNBC-ի փոխանցմամբ, ընկերությունն ամբողջությամբ կանցնի էլեկտրական մեքենաների արտադրության՝ մինչեւ 2040թ. ածխածնի արտանետումները կրճատելու ծրագրի շրջանակում:

General Motors-ի կայուն զարգացման ուղղության ղեկավար Դեյ Փարքերի խոսքով, ընկերությունն ակնկալում է շահույթ գրանցել՝ էլեկտրական մեքենաների արտադրության անցման փուլում:

«Մենք գիտենք, որ կան խոչընդոտներ եւ տեխնոլոգիական մարտահրավերներ, բայց վստահ ենք, որ մեր ունեցած ռեսուրսների եւ փորձի շնորհիվ կարող ենք հաղթահարել այդ մարտահրավերները եւ ստեղծել հաջող բիզնես մոդել, որն ապագայում ավելի շատ կզարգանա»,- նշել է նա:

GM-ը նախատեսում է մինչեւ 2025թ. էլեկտրական մեքենաների արտադրության ոլորտում $27 մլրդ ներդնել: