11:20 | 13.01.21 | Նորություններ | 3484

Airpeak. Sony-ն ներկայացրել է սեփական արտադրության դրոնը

Sony ընկերությունը CES 2021 ցուցահանդեսի ընթացքում ներկայացրել է պրոֆեսիոնալ ֆոտո եւ վիդեո նկարահանումների համար նախատեսված Airpeak դրոնը:

The Verge-ի փոխանցմամբ, դրոնն օժտված է արհեստական բանականության տեխնոլոգիայով: Ընկերությունում նշել են, որ  Airpeak-ը կարելի է օգտագործել քաղաքային տեսարաններ եւ պեյզաժներ նկարահանելու համար:

Դրոնին առնչվող այլ մանրամասներ չեն հրապարակվում:



Sony-ն սեփական արտադրության դրոնի ստեղծման մասին հայտարարել էր 2020թ. վերջին, նշելով, որ կգործարկեն ծրագիրն այս տարվա գարնանը: DJI-ը, Parrot-ը եւ Skydio-ն դրոնի հիմնական մրցակիցներն են շուկայում: