14:34 | 12.01.21 | Նորություններ | 3387

Bot Handy. Samsung-ի նոր ռոբոտը կօգնի տնային հարցերում

Samsung-ը СES (Consumer Electronics Show) միջոցառման ընթացքում ներկայացրել է Bot Handy տնային ռոբոտը:

Այն կարող է լվացք անել, աման լվացող մեքենան բեռնել, սեղանը սպասքադրել, գինի լցնել եւ նույնիսկ խմիչք մատուցել:

Տնային ռոբոտն օգտագործում է արհեստական բանականություն եւ տեսախցիկներ՝ օբյեկտները ճանաչելու համար:


Bot Handy-ն նաեւ կարող է որոշել, թե որքան ուժ է պետք գործադրել առարկան վերցնելու համար:



Ընկերությունում նշել են, որ ռոբոտն առայժմ մշակման փուլում է, գործարկման ամսաթիվն ու արժեքն էլ դեռ հայտնի չեն: