14:40 | 11.01.21 | Նորություններ | 3448

2020թ. Tesla-ն 500 հազ. էլեկտրական մեքենա է վաճառել

Tesla ընկերությունն ամփոփելով անցնող տարին, հայտարարել է, որ  2020թ. ընթացքում արտադրել է 509 հազ. 373 էլեկտրական մեքենա, որից 499 հազ. 550-ը առաքվել է գնորդներին:

2019թ. Tesla-ն առաքել էր 367,000 մեքենա: 2020թ. արտադրված մեքենաներից 455 հազ.-ը կազմել են Model 3 եւ Model Y մոդելները:

Ընկերությունը ֆինանսական արդյունքների հաշվետվությամբ հանդես կգա ավելի ուշ: 

2020 թվականին Tesla-ն դարձել է աշխարհի ամենաթանկ ավտոարտադրողը, որի կապիտալիզացիան աճել է ավելի քան 500 միլիարդ դոլարով ՝ հասնելով 660 միլիարդ դոլարի:

Հիշեցնենք, որ Tesla-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Իլոն Մասկն օրերս հռչակվեց աշխարհի ամենահարուստ մարդ: Նրա կարողությունը գնահատվում է $195 մլրդ: